Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի Սեւանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 2010թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավտոպատահարի առթիվ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23-ի սահմաններում Սեւան-Գավառ ավտոճանապարհի 10,7 կմ հատվածում իրար են բախվել Ford Tranzit մակնիշի 22 ԼՕ 719 համարանիշի եւ Mercedes Benz մակնիշի 08 ԼՕ 669 համարանիշի ավտոմեքենաները:

Forq Tranzit-ը վարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 41-ամյա Շահեն Գառնիկի Եղոյանը, իսկ Mercedes-ը` Գավառի բնակիչ, 39-ամյա Աղասի Սուրիկի Մելքոնյանը:

Ավտովթարի հետեւանքով մահացել են 39-ամյա Անուշ Սամվելի Դավթյանը, եւ մեկամյա Մարիա Աղասիի Մելքոնյանը: Մարմնական վնասվածքներով Գավառի հիվանդանոց են տեղափոխվել Արսեն, Արա, Մարիամ եւ Իսրայել Մելքոնյանները, Ալինա Սամվելի Ամիրյանը եւ Սպարտակ Գրիշայի Մովսիսյանը: