Արգենտինայի մայրաքաղաքում անհայտ անձինք 30 մետրանոց թունելով մտել են բանկ եւ թալանել են ավելի քան հարյուր պահարկղիկներ:
Ենթադրվում է, որ էլեկտրականությամբ եւ օդափոխությամբ ապահովված թունելը կառուցվել է կես տարվա ընթացքում: Առայժմ հայտնի չէ, թե ինչ գումարի ավար են տարել հանցագործները, գրում է ՌԲԿ-ն:





























