Հյուսիսային Կարոլինայի բնակչուհուն ազատազրկման են դատապարտել դստերը մկրտելուց հետո, հաղորդում է Charlotte Observer-ը:

Հաղորդվում է, որ 36-ամյա Քենդրա Սթոքսը  2016 թ. օգոստոսին դստերը կնքել է հորից՝ Պոլ Շաֆից գաղտնի, մեկ օր անց այն բանից հետո, երբ դատարանը աղջկա խնամակալությունը փոխանցել ր Շաֆին: Խնամակալությունը ենթադրում է նաեւ «կրոնին վերաբերող հարցեր»։

Պարբերականը նշում է, որ հայրը դստեր մկրտության մասին իմացել է Սթոքսի Facebook-ում տեղադրված լուսանկարներից, ինչից անմիջապես հետո դիմել է դատարան: Տղամարդուն վրդովեցրել է այն հանգամանքը, որ ինքը չի մասնակցել մկրտությանը, ինչպես նաեւ մասնակցություն չի ունեցել արարողության տեղի եւ ժամանակի որոշման հարցում։

Փետրվարի 9-ին դատարանը Սթոքսին մեղավոր է ճանաչել եւ 10 օր ժամկետով ազատազրկման դատապարտել, ավելի ուշ կրճատելով ժամկետը 7 օրվա։

Նշենք, որ երկու ծնողներն էլ կաթոլիկներ են։