Մոսկվայում ձերբակալվել են երկու 16-ամյա անչափահասներ` Ղրղըզստանի քաղաքացուն մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Նրանցից մեկը սովորում է մանկավարժական համալսարանի առաջին կուրսում, իսկ երկրորդը` Մերձմոսկվայի բնակիչ, պրոֆտեսուսումնարանում:
Պատանիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով (խուլիգանություն), երկուսն էլ ազատ են արձակվել` քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հունվարի 1-ին հիվանդանոց է տեղափոխվել Ղրղըզստանի 33-ամյա մի քաղաքացի` կրծքավանդակի հատվածում դանակի հարվածով: Տուժածը պատմել է, որ վնասվածքը ստացել է վաղ առավոտյան Ակադեմիկոս Կապիցայի փողոցում:





























