ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը մնացած 27 անդամների համար բյուջետային ճեղքի պատճառ կդառնա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է AFP-ն:

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյեր Բեթելի հետ ասուլիսում խոսելով՝ Մերկելը նշել է, որ ոչ բոլոր ԵՄ անդամներն են կիսում բրեքսիտից  հետո Բրյուսելի բյուջեում վճարների ավելացման մասին Բեռլինի պատրաստակամությունը:

«Նիդերլանդները չեն կարողանում համաձայնել ԵՄ բյուջեում իրենց վճարումների ավելացմանը», - հաղորդել է «Sueddeutsche Zeitung» թերթը: Շվեդիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Դանիան այլեւս չեն ցանկանում վճարել անդամության համար:

Բրեքսիտը փոխհատուցելու համար ԵՄ անդամ երկրները պետք է 12-ից մինչեւ 15 միլիարդ եվրո գտնեն: