Եգիպտոսի դատարանը կալանավորված քաղաքական գործչին ներառել է հետախուզվող «ահաբեկիչների» ցուցակում կապված արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ նրա ունեցած կապի հետ, փոխանցում է AP–ն։

Կահիրեի քրեական դատարանն Աբդել Մոնաեմա Աբուլա Ֆեթուհային եւ եւս 15 մարդու, այդ թվում՝  նախկին նախագահ Մոսամեդ Մուրսիին, «Եղբայրության» հոգեւոր առաջնորդ Մուհամեդ Բադիին եւ այլ կազմակերպությունների ղեկավարներին ներառել է այդ ցուցակում։

66–ամյա Աբուլ Ֆետուհին «Մուսուլման եղբայրներ» հին անդամներից էր, բայց 2011 թվականին լքել է կազմակերպության շարքերը։ Նա ձերբակալվել է փետրվարի սկզբին՝ Լոնդոնից վերադառնալուց հետո։ Նա «Ուժեղ Եգիպտոս» կուսակցության առաջնորդն է։