Ադրբեջանի նախագահի զարմիկը ոստիկանի է ծեծել։

haqqin.az–ի փոխանցմամբ՝  մի քանի օր առաջ Բակինխանովա գյուղում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է Mersedes մակնիշի մեքենան, քանի որ մեքենայի ապակիները մգեցված են եղել, որը արգելված է օրենքով։  Ոստիկանները վարորդից խնդրել են ներկայացնել փաստաթղթերը, սակայն վարորդը ագրեսիվորեն դուրս է եկել մեքենայից եւ վեճի բռնվել ոստիկանի հետ։ Նա նաեւ բռունցքով հարվածել է ճքանապարհային ոստիկանության աշխատակցին։ Ավելի ուշ նրա ինքնությունը պարզվել է՝ Ռիադ Ալիեւն է։

Ռիադ Ալիեւի գործն ուղարկվել մէ դատարան, որը որպես պատիժ է սահմանել 30 օր վարչական ձերբակալությունը։

Նշենք, որ ձերբակալվածը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հորեղբոր որդու տղան է։