Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթ ալ Սիսին հայտարարել է, որ իր երկիրը «գոլ է խփել»՝ իսրայելական ընկերության հետ բնական գազի մատակարարման մասին 15 միլիարդ դոլարի գործարք կնքելով, որը կօգնի Եգիպտոսը տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դարձնել, հաղորդում է AP-ն:

Նախագիծը մեզ (եգիպտացիների) համար շատ առավելություններ ունի: Եվ ես ուզում եմ, որ մարդիկ հանգստանան », - ասել է ալ Սիսին:

Նրա խոսքով՝  Եգիպտոսի կառավարությունը ուղղակիորեն չի մասնակցել գործարքի կնքմանը, սակայն «մի քանի հնարավորություններ է տվել այդ գործարքին հասնելու համար»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի Delek էներգետիկ խումբը ասել էր, որ գործարքի արժեքը 15 միլիարդ դոլար է կազմում: ԱՄՆ-ում Delek-ի եւ Noble Energy-ի միջեւ պայմանագիր է կնքվել իսրայելական Լեւիաթան եւ Թամար հանքավայրերից 10 տարվա ընթացքում եգիպտական Dolphinus ընկերությանը 64 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին:

Իսրայելը Եգիպտոսի հետ «պատմական» պայմանագիր է կնքել