Անհայտ տղամարդը պայթուցիկ սարք է նետել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցեում տեղակայված ԱՄՆ դեսպանատան տարածք։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի հանրային դիվանագիտության եւ հանրային հարցերով տեղակալ Սթիվ Գոլդշթեյնը, փոխանցում է The New York Times թերթը։

Հարձակման արդյունքում սպանվել է հարձակվողը, այլ զոհեր եւ վիրավորներ չկան։ Դեսպանատան շենքը եւս չի տուժել։

Հարձակման դրդապատճառը հայտնի չէ։