ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով Հայաստանի բանկային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը, ինչի մասին վկայում են բիզնեսի 2017 թ.-ի ցուցանիշները (ֆոտոռեպորտաժ):

Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետեւյալ ցուցանիշներով.

• միջազգային քարտերի (Visa и Mastercard) քանակով, մասնաբաժինը շուկայում՝ 30%

• թողարկված քարտերի շրջանառությամբ, մասնաբաժինը շուկայում՝ 17%

• բանկոմատների քանակով (հաշվի առնելով շուկայի խաղացողներից մեկի հետ միավորված բանկոմատային ցանցը), մասնաբաժինը շուկայում՝ 30%:

Ընդհանուր առմամբ, 2017 թ. –ի ընթացքում Բանկն իր ծառայություններն է տրամադրել մոտ 385 հազ. ֆիզիկական անձ-հաճախորդների: Մանրածախ բիզնեսում ակտիվ քաղաքականության արդյունքում Բանկին 2017 թ.-ին հաջողվել է գրանցել հետեւյալ հիմնական ցուցանիշների աճ.

• ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի՝ 15%-ով

• ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների՝ 30%- ով

• ֆիզիկական անձանց քարտային պորտֆելի՝ 15%- ով

• շուկայում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի մասնաբաժնի  ՝ մինչեւ 11.5%

• շուկայում ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելի  մասնաբաժնի ՝ մինչեւ 10%

• սպառողական վարկերի տրամադրման՝ 70% - ով:

2017 թ.-ին Բանկը գործարկել է "Գործի մարդիկ" համալիր փաթեթային առաջարկը Բանկի առանցքային հաճախորդների ՝ բյուջետային կազմակերպությունների (նախարարությունների, ուժային կառույցների եւ այլն), առողջապահության եւ կրթության ոլորտների, ՏՏ-ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների եւ կապի օպերատորների աշխատակիցների համար: Տվյալ ծրագիրը թույլ է տվել Բանկին շարունակել գործող հաճախորդների սպասարկումը նոր հունով, ինչպես նաեւ շուկայից ներգրավել նոր հաճախորդների:

2017 թ. վերջում ՎՏԲ-Հայաստանի հաճախորդներին հասանելի դարձավ Բջջային բանկը, եւ այսօր արդեն մոտ 20 000 հաճախորդ օգտվում է հավելվածից: Ավելի քիչ, քան կես տարվա ընթացքում, Բանկին հաջողվեց  դուրս է բերել  օրական գործարքների  մոտ 7%-ը շուրջօրյա հեռավար ուղի, սպասարկելով գործառույթների 35%-ը ոչ աշխատանքային ժամերին:

2017 թ.-ին Բանկն առաջարկել է օգտվել «Բանկն աշխատավայրում» ծառայությունից,   որի շրջանակներում իրականացրել է ավելի քան 30.000 խորհրդատվություն եւ 7.500 վաճառք   Բանկի անհատական մենեջերների կողմից հաճախորդների աշխատավայր այցելությունների միջոցով:  Այսոօր ՎՏԲ-Հայաստան Բանկի անհատական մենեջերները սպասարկում են ավելի քան 1.500 կազմակերպությունների, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտերին աշխատավարձ ստանում է մոտ 82 000 հաճախորդ:

Վերխոշինսկի Վլադիմիր Վյաչեսլավի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ. "2017 թվականին մենք ձեռնամուխ եղանք զարգացման երեքամյա նոր ռազմավարության իրականացմանը, որի արդյունքները տեսնում ենք արդեն անցյալ տարվա ցուցանիշներից: Այսպես, ՎՏԲ բանկը Հայաստանում ցուցադրում է գերազանց ցուցանիշներ վարկային պրդուկտների վաճառքից, ինչպես նաեւ մասնաճյուղային ցանցի արդյունավետության բարձրացման գործում, եւ վստահորեն պահպանում է առաջատարի դիրքը երկրի վարկային եւ քարտային շուկաներում: ՎՏԲ գլխամասային բանկը  դրական է գնահատում Հայաստանում ՎՏԲ թմի աշխատանքը, համոզված եմ, որ նորացված կազմով  այն կշարունակի ավելացնել բիզնեսի ծավալները եւ շահույթը:

2018 թ.-ին ՎՏԲ-Հայաստանը պլանավորում է շարունակել պրոդուկտային շարքի ակտիվ զարգացումը բիզնեսի բոլոր ուղղություններով, հեռավար սպասարկման ուղիների զարգացումը, սպասարկման որակի բարձրացումը եւ private affluent եւ mass affluent հատվածներում բիզնեսի զարգացումը»: