Իսրայելը եւ ԱՄՆ-ն մարտ ամսին երկու երկրների հազարավոր զինծառայողների ներգրավմամբ հակաօդային եւ հակահրթիռային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իսրայելի լրատվական ծառայությանը:
«Գիհի կոբրա» անվանումով զորավարժությունները տեղի կունենան Իսրայելում, 2001-ից արդեն 9-րդ անգամ:
«Ավելի քան 2500 ամերիկացի զինվորներ, որոնք Եվրոպայում մշտապես տեղակայված են, կմասնակցեն զորավարժություններին, երկու հազար իսրայելական զինծառայողների հետ՝ ՀՕՊ ուժերից, լոգիստիկ, բժշկական եւ այլ ստորաբաժանումներից», - ասվում է հաղորդագրության մեջ:




























