Մեծ Բրիտանիայի կառավարությունն այս տարի կարող է հրաժարական տալ՝ իշխող Պահպանողական կուսակցության շարքերում Brexit-ի հարցում միասնական դիրքորոշման բացակայության պատճառով: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ բացահայտելով Բրիտանիայի կառավարության փակ նիստի մանրամասները, որը կայացել է հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ խորհրդարանական գլխավոր կուսակցական կազմակերպիչ Ջուլիան Սմիթը, որը զբաղվում է Համայնքների պալատում կուսակցական կարգապահության ապահովմամբ, վարչապետ Թերեզա Մեյին նախազգուշացրել է 15-20 պահպանողական պատգամավորների կողմից դավադրության «բավակին իրատեսական սպառնալիքի» մասին, որոնք կարող են օգնել ընդդիմադիր Լեյբորիսական կուսակցությանը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ մաքսային միությունից դուրս գալու վերաբերյալ քվեարկության ժամանակ կառավարությանը պարտության մատնելու գործում:
Թերեզա Մեյն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան Brexit-ի արդյունքում կլքի միասնական եվրոպական շուկան եւ ԵՄ մաքսային միությունը: Այս դիրքորոշումը չեն կիսում Պահպանողական կուսակցության որոշ անդամները, որոնք սպառնում են խափանել այդ ծրագրերը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է հրաժարական տալ Brexit-ի հարցում պառակտման պատճառով. Times
Հասանելի է
русскийՏեղադրություն




























