Պերուի երկու քաղաքացի, որոնք փորձել են ինքնաթիռի անիվների վրա առանց տոմս թռչել Նյու Յորք, ընկել են գետնին եւ զոհվել, հաղորդում է El Comercio-ն։
Ոստիկանության գեներալ Մարսելո Տոբարը հաղորդել է, որ դիակները հայտնաբերվել են Էկվադորի Գուայկիլ քաղաքի օդանավակայանի թռիչքուղում՝ ինքնաթիռից ոչ հեռու։
Հաղորդվում է, որ ինքնաթիռը թռչում էր Պերուից Էկվադոր, որից հետո պետք է մեկներ Նյու Յորք, սակայն ինքնաթիռը ստիպված էր վերադառնալ, քանի որ Էկվադորի ոստիկանությունը կասկածներ է ունեցել, որ ինքնաթիռի անիվներում կարող են այլ անտոմս ուղեւորներ թաքնված լինել։




























