Լեհաստանում ուժեղ ցրտերը վերջին մի քանի օրվա ընթացքում հինգ մարդու մահվան պատճառ են դարձել: Նոյեմբերի սկզբից մահացել է 53 մարդ, հաղորդում է Լեհաստանի Ռադիոն:

Ծառայությունները կոչ են անում լեհերին ուշադրություն դարձնել այն մարդկանց, ովքեր կարող են սառնամանիքների զոհ դառնալ`անօթեւաններին, ովքեր ապրում են չջեռուցվող տարածքներում:

 «Ձմեռ» ակցիայի շրջանակներում օգնության կարիք ունեցող ցրտահարվածներին որոնելու նպատակով ոստիկանությունը պահպանում է այգիները, կայարանները, դատարկ տները եւ կոյուղու լյուկերը: