Ամերիկուհի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր եւ երգչուհի Բարբարա Սթրեյզենդը խոստովանել է, որ կլոնավորել է իր սիրելի շանը ( շունը 2017 թվականին սատկել էր), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սթրեյզենդը Variety ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ իր պահած երեք կենդանիներից երկուսը 2017 թվականին սատկած Սամանտա անունով Կոտոն դե Տուլեար տեսակի 14-ամյա շան կլոններն են։
«Նրանք բնույթով տարբեր են։ Ես սպասում եմ, թե երբ կմեծաանան, որ կարողանամ տեսնել, ունեն նրանք Սամանտայի շագանակագույն աչքերը եւ լրջությունը»,-հայտարարել է նա։
Սթրեյզենդը հայտնել է, որ կլոնավորման համար մինչեւ շան մահը վերցրել են բերանի եւ ստամոքսի բջիջներից։




























