Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով է ստեղծվել:

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 2-ին, ժամը 11:00-13:00-ը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում (Երեւան, Մովսես Խորենացու փողոց, 18 շենք):

Ալբերտ Մկրտչյանին հողին կհանձնեն Երեւանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ Ալբերտ Մկրտչյանը մահացել է այսօր՝ փետրվարի 28-ին: Նա հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի կրտսեր եղբայրն էր։