Յոթ մարդ է զոհվել եւ տասնմեկ մարդ վիրավորվել Մեքսիկայում հինգշաբթի միկրոավտոբուսի վթարի հետեւանքով, հաղորդել է Տլասկալայի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Տլասկալա եւ Սան Մարտին Տեկսմելուկան քաղաքների միջեւ։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսը բարձր արագությամբ դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել։
Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց թվում երկու երեխա կա։




























