ԱՄՆ Տեխաս նահանգի դպրոցներից մեկի մոտ ոստիկանությունը հրացանով, դիմակով եւ թմրանյութերով դեռահասի է ձերբակալել: Այս մասին հաղորդվում է Րաուլիտ քաղաքի ոստիկանական վարչության ֆեյսբուքյան էջին, փոխանցում է «Գազետա»-ն:
«Ոստիկանության ախատակիցը մեքենայում 17-ամյա պատանու է նկատել: Ոստիկանը փորձել է պարզել, թե ինչ է նա անում...տղայի մոտ անօրինական թմրանյութեր, 9 միլիմետրանոց լիցքավորած հրացան եւ հելոունի դիմակ է հայտնաբերվել»,- նշվում է հաղորդագրության մեջ: Երիտասարդը ձերբակալվել է: Ոստիկանությունում նշել են, որ դեռ ապացույցներ չունեն առ այն, որ տղան ահաբեկչական հարձակում էր նախապատրաստում:




























