Բուրկինա Ֆասոյի բանակի՝ երկրի մայրաքաղաք Ուագադուգուում գտնվող գրասենյակի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին: Գործակալության տվյալներով՝ պայթյունից առաջ դեպքի վայրում կրակոցներ են հնչել: Գրասենյակի շենքն այրվում է: Պայթյունի պատճառների եւ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:




























