Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Ուկրաինային վաճառել 210 Javelin հակատանկային հրթիռներ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

47 մլն դոլար արժողությամբ գործարքը նախատեսում է 210 ամերիկյան Javelin հրթիռների եւ 37 բլոկ նշանառու սարքավորումների մատակարարում: Միացյալ Նահանգները նախօրոք սկսել էին  Ուկրաինայի զինվորներին ուսուցանել, թե ինչպես է պետք  այդ զենքն օգտագործել:

Հրթիռները կմատակարարվեն հավանաբար Եվրոպայում տեղակայված ԱՄՆ բանակի պահեստներից, որպեսզի արագացնեն ուկրաինական զինված ուժերին դրանց փոխանցումը: