Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագների ներմուծման ծրագրի հետ կապված, հաղորդում է Reuters-ը:
«ԱՀԿ-ն մտահոգված է պողպատի եւ ալյումինի սակագների մասին ԱՄՆ ծրագրերով: Էսկալացիայի ներուժը իրական է, ինչի մասաին վկայում է աշխարհի արձագանքը», - ասել է նա ԱՀԿ-ի կողմից հրապարակված հակիրճ հայտարարության մեջ: «Առեւտրային պատերազմը ոչ մեկին պետք չէ: ԱՀԿ-ն ուշադիր կհետեւի իրավիճակին»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագներ կսահմանի: Պղնձի ներմուծման սակագինը կկազմի 25 տոկոս, ալյումինինը՝ 10 տոկոս:




























