Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտուրի նահանգում տեղի ունեցած էթնիկ բռնության նոր բռնկման հետեւանքով առնվազն 49 մարդ է զոհվել, հաղորդում է AFP-ն:

Վերջին սպանությունները Հեմա եւ Լենդու տեղական ցեղերի միջեւ տարաձայնությունների հետեւանք էին:

«Մենք 49 մարմին ենք գտել եւ դեռեւս փնտրում ենք մյւսներին», - ասել է Կարիտաս միջազգային կաթոլիկ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալֆրեդ Նդրաբու Բուջուն:

Միջադեպը տեղի է ունեցել Մազե գյուղում՝ Իտուրի նահանգի մայրաքաղաք Բոյնիայից մոտ 80 կմ հյուսիս: