Եվրոպան մշակել է ամերիկյան ապրանքների ցանկ`սկսած բուրբոնից մինչեւ Harley Davidson մոտոցիկլներ, որոնց համար մաքսատուրքեր կսահմանվեն ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի որոշման` պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսային սակագների սահմանմանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Եվրամիությունը քննարկում է 3.5 մլրդ չափով ապրանքների համար 25 տոկոսանոց սակագների ներմուծման հնարավորությունը՝ երկկողմանի առեւտրի հավասարակշռման համար:
«Մենք սակագներ կսահմանենք Harley-Davidson-ի համար, բուրբոնի եւ Levis ջինսերի», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: «Մենք ցանկանում ենք ունենալ ողջամիտ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, բայց մենք չենք կարող մեր գլուխները ավազի մեջ թաքցնել»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագներ կսահմանի: Պղնձի ներմուծման սակագինը կկազմի 25 տոկոս, ալյումինինը՝ 10 տոկոս:
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ցանկացած հակազդեցություն կհամապատասխանի Համաշխարհային առեւտրի կազմակերպության (ԱՀԿ) կանոններին:




























