Բրիտանացուն, ով ողջ է մնացել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հետ շփումից հետո, էներգետիկ ընկերությունը «ապրող արարածների մեջ երջանկագույնն է անվանել», հայտնում է Sky News-ը:

Electricity North West ընկերությունը պատահարը մանրամասն նկարագրել է իր կայքում:

Emma փոթորիկը ծառերից մեկը տապալել է էլեկտրահաղորդման գծերի վրա: Ընկերության օպերատորը հեռախոսային զանգ է ստացել Մանչեսթերից ոչ հեռու գտնվող Մենթրամա քաղաքի մի բնակչից: Նա ցանկացել է օգնել էներգիայի մատակարարման վերականգնմանը եւ որոշել է ծառն անձամբ հեռացնել: Նա օպերատորին է զանգահարել, քանի որ թեթեւակի «ծակոց» է զգացել:

ENW-ի արտակարգ իրավիճակների հարցերով մասնագետ Քրիս Ֆոքսն ասում է, որ կամավոր, սակայն չմասնագիտացած օգնականի բախտն ահավատալիորեն բերել է. գիծը 11 հազար վոլտ լարում ուներ: Ընկերությունն այն անմիջապես անջատել է: «Զարմանալի է, որ նա չի մահացել»,- մեկնաբանում է Ֆոքսը:

Նրա գնահատմամբ՝ տղամարդուն, ում անունը չի հրապարակվում, թույլ է տվել ողջ մնալ հանգամանքների մի ամբողջ հանրագումար՝ նրա հագուստը, ձեռնոցները, կոշիկները, ինչպես նաեւ այն փաստը, որ լարերից կախված ծառի ճյուղերը, ըստ երեւույթին, բացարձակապես չոր էին:

ENW-ն քամու եւ ծառերի տապալման հետեւանքով հաղորդալարերի կտրվելը համարում է եղանակային վատ պայմանների ժամանակ բլեքաութների (էներգահամակարգում վթարների) ամենատարածված պատճառը: