Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Թագուչին մարտի 11-ին այցելել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք եւ ծաղիկներ դրել 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին եւ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Դեսպանին ուղեկցում էին նրա կինը, դիվանագիտական առաքելության աշխատակիցները, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը, ինչպես նաեւ քաղաքի բնակիչները:
«Ճապոնիայում 2011 թվականի երկրաշարժը մոտ 16 հազար մարդու կյանք է խլել եւ հանգեցրեկ է եւս մեկ աղետի՝ «Ֆուկուսիմա» ատոմակայանի պայթյունին: Սակայն ճապոնական կառավարության գրագետ եւ կազմակերպված գործողությունների, ինչպես նաեւ ճապոնական ժողովրդի խիզախության, կարգապահության եւ հայրենասիրության շնորհիվ հնարավոր եղավ կանխել աղետը»,- ասել է Սպիտակի քաղաքապետը:
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանն իր հերթին շեշտել է, որ 2011 թվականի երկրաշարժը ամենահզորն է ճանաչվել Ճապոնիայի պատմության մեջ: Համաշխարհային բանկի տվյալներով՝ բնական աղետն ամենազգալի ֆինանսական եւ տնտեսական վնասն է հասցրել պատմության մեջ՝ մոտ 300 միլիարդ դոլարի:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Թագուչին շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայ Առաքելական Եկեղեցուն եւ հայ ժողովրդին ողբերգության օրերին իր ժողովրդին ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար: «Առանձին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սպիտակի քաղաքապետին եւ քաղաքի բնակիչներին, որոնց ջանքերով տեղադրվել է Արեւելյան Ճապոնիայում երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն տարի մարտի 11-ին երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար»,- ասել է դեսպանը:

Աննախադեպ ճնշումներ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Օրը մեկ տողով 24.10.2026

Փաշինյանի շանտաժը կաշխատի՞. փորձելու են «գողանալ» պատգամավորների I ԼՈՒՐԵՐ I 20:00

«Շերեմետևո»-ից տարհանում են ուղևորներին, չվերթներ են չեղարկվել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Հնդկաստանի արտգործնախարարը Բաքու է մեկնել, հանդիպել Ալիևի հետ. ի՞նչ է քննարկվել I ԼՈՒՐԵՐ I 16:00

Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԱՄՆ-ում տղամարդուն սպառնում է 30 տարվա ազատազրկում՝ միգրացիոն ոստիկանության շենքը հրկիզելու փորձի համար

Ալբանիայում ցուցարարները քարեր են նետել կրթության նախարարության շենքի վրա. ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ

Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 2 հոգի տեղում մահացել է, 5 վիրավորից 4-ը երեխաներ են

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

















