Քալիֆոռնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցնեգերը կատակել է իր մարմնավորած տերմինատորի եւ ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփի մասին, հաղորդում է Deadline–ը։

Շվարցնեգերը հյուրընկալվել է South By Southwest փառատոնին, որտեղ նրան հարց են ուղղել «Տերմինատոր» նոր ֆիլմի մասին, որի նկարահանումները պետք է տեղի ունենան այս տարի ամռանը։

Դերասանը կատակել է, թե ստիպված են եղել սցենարում ներառել նաեւ Թրամփին։ Շվարցենեգերի խոսքով, T800 ռոբոտը կվերադառնա 2019 թվականին` նախագահին բանտից դուրս հանելու համար։