Սենեգալի հարավ- արեւմուտքում ափամերձ շրջանում վթարի է ենթարկվել բանակային ուղղաթիռ, յոթ մարդ փրկվել է, իսկ 13-ը համարվում են անհետ կորած, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆատիկ մարզի Միսսիրա գյուղից ոչ հեռու։ Առկա տեղեկություններով՝ ուղղաթիռում 20 մարդ կար՝ 16 ուղեւոր ու անձնակազմի 4 անդամ։ Իշխանությունների տվյալներով՝ յոթ մարդու հաջողվել է փրկել ջրից։ 13 մարդու մասին տեղեկություններ առայժմ չկան։
Միջադեպի վայրում որոնողական փրկարարական գործողություն է իրականացվում։



























