Լոնդոնի ոստիկանությունը ստուգում է մեկ շաբաթում երրորդ կասկածելի ծանրոցը, որն ուղարկվել է երկրի խորհրդարան: Տեղական ոստիկանության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ նախազգուշական կարգով բժշկի է դիմել մի կին:

«Մարտի 15-ին Վեսմինսթերյան պալատի գրասենյակներից մեկը կասկածելի ծանրոցի մասին տեղեկություններից հետո ոստիկանությանը կանչել են 10.14-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մասնագետները գտնվում են իրադարձության վայրում եւ ստուգում են փաթեթը:

Այս շաբաթ սա արդեն երրորդ ծանրոցն է, որ ուղարկվում է խորհրդարան, որը ստիպված են բացել փրկրարաները, նախորդ երկուսն անվնաս էին: Ծանրոցները սկսել են ստացվել Սոլսբերիում միջադեպի մասին տեղեկություններից հետո, որտեղ թունավորվել էին ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան: