Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն Գերագույն Ռադայում Ուկրաինայի ազգային անվտանգությանը եւ  Գլխավոր դատախազությանը առաջարկել է իրեն հարցաքննել պոլիգրաֆի (ստի դետեկտորի) միջոցով, գրում է ՈՒՆԻԱՆ–ը։

«Առաջարկում եմ դատախազությանը եւ բոլոր համապատասխան մարմիններին հրապարակայնորեն հարցաքննել  ինձ պոլիգրաֆի՝ ստի դետեկտորի միջոցով եւ  հրապարակայնորեն՝ ամբողջ Ուկրաինայով եը ամբողջ աշխարհի առաջ լսել հարցերի պատասխանը, եթե նրանք չեն վախենում»,–ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Նադեժդա Սավչենկոյին կասկածում են Ուկրաինայում պետական հեղաշրջամը հանցակցելու եւ պատրաստելու մեջ՝ «Սպայական կորպուս» ազատագրված գերիների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանի գործով: Մարտի 8-ին Ռուբանին ձերբակալել են կահույքի մեջ թաքցրած զինանոց հայտնաբերելով: Մարտի 9-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Գրիցակը հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանխել մասշտաբային ահաբեկչությունները, որոնք կարող էին իրագործվել մոտ ժամանակներում Կիեւում եւ այլ քաղաքներում:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն նշել է, որ իրավապահներն անհերքելի ապացույցներ ունեն, եւ այսօր ինքը Գերագույն ռադա կներկայացնի ժողովրդական պատգամավոր Սավչենկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու, ձերբակալելու եւ կալանավորելու նկատառումները: