Հերքելով «ջրային պատերազմների» տեսությունը՝ Թուրքիան սկսել է համագործակցել հարեւանների հետ ամբարտակ կառուցելու հարցում այն գետերի վրա, որոնք հատում են իր սահմանները, հաղորդում է World Bulletin-ը:

Կառավարական անանուն աղբյուրները Cihan գործակալությանը հայտնել են, որ Թուրքիան ծրագրում է 18 ամբարտակ կառուցել Իրաքի, Սիրիայի, Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի եւ Հունաստանի սահմանին: Առաջին ամբարտակի հիմքը դրվելու է հունվարի 31-ին: Երբ նախագծերն ավարտվեն, Թուրքիան ամբարտակներ կունենա բոլոր հարեւանների հետ, բացառությամբ՝ Հայաստանի: