NBA-ի Յուտա Ջազ ակումբում հանդես եկող ռուս բասկետբոլիստ Անդրեյ Կիրիլենկոն ԱՄՆ քաղաքացիություն է ստացել: Կիրիլնեկոն, որը Ռուսաստանի պատվիրակության դրոշակակիրն էր 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, 2010-ին հրաժարվեց Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել աշխարհի առաջնությանը:

ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար Կիրիլենկոն ամերիկյան պատմության քննություն է հանձնել: Կիրիլենկոն միայն դժվարացել ասել, թե ինչու ամերիկացիները երեք դար առաջ չեն սիրել Մեծ Բրիտանիան:

Կիրիլենկոն հյուսիսամերիկյան լիգայում հանդես է գալիս 2001 թվականից: