Հարավային Կորեայի հետախուզությունը հաստատում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը իսկապես մարտի 26-27-ին այցելել է Չինաստան: Նա Պեկին է ժամանել հատուկ գնացքով, հաղորդում է Հարավային Կորեայի Choson Ilbo թերթը, փոխանցում  է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կիմ Չեն Ընն իսկապես այցելել է Չինաստան», - գրում է թերթը՝ վկայակոչելով հետախուզական մարմինների բարձրաստիճան աղբյուրը: Ավելի վաղ եւս մեկ հարավկորեական թերթ՝ Hankyor Shimbun-ը, հաստատում էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը հատուկ գնացքով այցելել է Չինաստան:

Մինչդեռ Հարավային Կորեայի կառավարությունը, պարզելով իրավիճակը, պաշտոնապես դեռ չի հաստատել այդ տեղեկությունները: