Մարտի 27-ին Երեւանում բացվել է Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսությունը: Հյուպատոսության բացման արարողությանը ներկա էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորանը: Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս է նշանակվել Սուրեն Զոհրաբյանը:
Երեւան կատարած այցի ընթացքում Լյուքսեմբուրգի արտգործնախարարը հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ: Ասելբորնին կընդունի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:




























