Երբեմն մարդիկ, անգամ առանց հասկանալու, թույլ են տալիս զինխրոնիզացիա SMS-ների եւ հեռախոսազանգերի միջեւ, ինչը նրանց տվյալները հասանելի է դարձնում: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Այսինքն ֆեյսբուք մեսինջերը դառնում է SMS մեսինջեր, բացի այդ, հեռախոսային լոգերն են վերցնում, թե ում եք զանգել եւ երբ: Սրա վտանգն այն է, որ ասենք կան հեռախոսազանգեր կամ SMS-ներ, որոնց մասին ուրիշները չպետք է իմանան: Դուք դա ձեր հեռախոսից ջնջում եք, բայց տեղյակ չեք, որ ֆեյսբուքը պահում է: Ու եթե ձեր ֆեյսբուքի էջը կոտրեն, ձեր բոլոր հեռախոսազանգերի մետա-տվյալները հասանելի են դառնում: Այսօր այդ մետա-տվյալները օգտագործում են հատուկ ծառայությունները»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ եթե օրինակ դուք գրանցվել են «Կետ կոնտակտ»-ում, ձեր հեռախոսագիրքը նա տանում է իր մոտ. «Դա տվյալների մեծ արտահոսք է, շատ հաճախ բժշկական տվյալների: Օրինակ, եթե մարդու անվան դիմաց գրված է սիֆիլիս, արդեն կարելի է հասկանալ, թե ինչ է եղել այդ մարդու կյանքում: Կամ կարելի է այդպես բացահայտել ԱԱԾ-ի աշխատակիցներին»,-ասաց նա: