Օմսկի դատարանը տարբեր տարիների ազատազրկման է դատապարտել 3 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել թմրամիջոցների պատրաստման եւ առանձնապես մեծ չափերով իրացման փորձի մեջ, հաղորդում է տարածաշրջանային դատախազությունը: Ըստ այդմ, այդ հանցագործության համար դատապարտվել են  ՀՀ քաղաքացի 31-ամյա Արման Ոսկանյանը եւ Ղրղըզստանի երկու քաղաքացիներ՝ 39-ամյա Ահմադ Ռահիմովն ու 27-ամյա Հուսնիդին Հուդայբիրգանովը:

«Դատարանը հաստատել է, որ 2010-ի հունվարին Ռահիմովն ու Հուդայբիրգանովը որոշել են Օմսկում 300 գրամ հերոին վաճառել: Այդ նպատակով նրանք գտել են գնորդ Ոսկանյանին, ով մտադիր է եղել վերավաճառել այդ ապրանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռահիմովը դատապարտվել է 9, Հուդայբիրգանովը՝ 8,5, իսկ Ոսկանյանը՝ 7 տարվա ազատազրկման: