ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ հանդիպելը, պարզվում է, շատ բարդ խնդիր է։ Նրա հետ հանդիպման եկած մարդկանց հսկայական հերթում՝ ՊՆ սպասասրահում, ոչր միայն շարքային քաղաքացիներ են, այլ եւ պաշտպանության նախարարության աշխատակիցներ ու զինվորական այլ չինովնիկներ։ Ասում են՝ նա ընդունելությունների համար դռները բացում է միայն 4-ից հետո, թեեւ մարդիկ սպասում են մոտ ժամը 12-ից։ Շտաբի պետի իր առանձնասենյակում երկար մնալը տարատեսակ մեկնաբանությունների ու կասկածների առիթ է տվել։
Ոմանք ասում են՝ նա այդ ժամերի մի մասն անցկացնում է իր լոգարանում տեղակայված ջակուզիում։ Հետո հիմնավոր հանգստանում է, նարդի, շաշկի խաղում, ապա միայն գործնական ընդունելությունների անցնում։ Ոմանք էլ այդքան երկար ներսում փակվելը պայմանավորում են առաջիկայում թոշակի գնալու պատճառով իր թագավորությունը լքելու դեպրեսիայով։ Թերեւս ճիշտ կլիներ, որ այդ երկարուձիգ հանգիստը բարձրաստիճան զինվորականն օգտագործեր հայերենի իմացությունը բարելավելու նպատակով, ինչը կօգներ ազատվել թարգմանիչների ավելորդ հաստիքներից, ովքեր զբաղված են հայերեն ցանկացած տեղեկություն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համար ռուսերեն թարգմանելով, ապա ստացված պատասխանը ռուսերենից մայրենիի վերածելով, որից հետո միայն փաստաթուղթն ուղարկվում է հասցեատիրոջը։





























