Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածել է նաեւ ամենահին մասնագիտության սպասավորներին. Ճգնաժամի հետեւանքով աշխարհում «գիշերային թիթեռնիկների» ծառայությունների գները նվազել են 30-40 տոկոսով։
Հայաստանում նույնպես գների կտրուկ անկում է գրանցվել. «Ինչ անենք, խեղճ տղամարդիկ փող չունեն, բայց ցանկություն ունեն, մենք էլ հարմարվում ենք։ Բայց աղքատներն ավելի լավ են վարձատրում, քան՝ հարուստները. 5000 դրամի համար մի ժամ «գին են քցում», հետո նոր մեզ տանում»,-թերթի հետ զրույցում ասել է ներկայանալ չցանկացող գիշերային թիթեռնիկներից մեկը եւ ասել. «Չնայած ինձ Եկատերինա 2-րդ են ասում, կուզես՝ տենց էլ գրի»։





























