Եվրամիության՝ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կայցելի Ստամբուլ, որպեսզի պատրաստվի Իրանի հետ միջնորդների «Վեցնյակի» բանակցություններին:
Թուրքական ԱԳՆ-ն հաղորդում է, որ այցի ընթացքում Էշթոնը ծրագրում է քննարկել նաեւ Թուրքիայի եւ ԵՄ-ի հետագա համագործակցության հարցերը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Իրանը հայտարարել էր, որ պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններին, որոնք կայանալու են հունվարի 21-22-ին՝ Ստամբուլում:





























