ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգաթղթերը կփոփոխվեն։ Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության մարտի 29-ի նիստում։ Որոշման նախագիծը ներկայացրել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, առաջարկվում է մի ստուգաթուղթ, որը կվերաբերի մետաղների հանքերի եւ օգտակար հանածոների արդյունաբերմանը, իսկ մյուս ստուգաթուղթն էլ արդյունաբերության եւ շինարարության հարցերով։ «Մենք պետք է ներդնենք այնպիսի մեխանիզմ, որը չի խոչընդոտի բիզնեսին։ Երբ բիզնեսը լավ է աշխատում, պետք չէ արհեստական վարչական պրեսինգ ստեղծել, պետք չէ խանգարել բիզնեսին»,–շեշտել է Կարեն Կարապետյանը։
Արծվիկ Մինասյանը հավաստիացրել է, որ նախագիծը մշակվել է այդ տրամաբանությանը համապատասխան։



























