Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման նոր փուլը չի ազդում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ հնարավոր երկկողմ անձնական հանդիպման նախապատրաստման վրա: Այս մասին արտասահմանյան լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցերին:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն սահմանափակում Ռուսաստանի դիվանագետների թիվն իրենց երկրում, նոր դիվանագետների համար դռները բաց են:
Միեւնույն ժամանակ, ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները ճեպազրույցում ավելացրել են, որ Վաշինգթոնը չափազանց լուրջ է վերաբերվում «օտարերկրյա հետախույզների սպառնալիքներին»: «Դիվանագետների, ռուս դիվանագետների մուտքի համար (դեպի երկիր) առումով մեր դռները բաց են», - ավելացրել է նրանցից մեկը: «Բայց, իհարկե, մենք լուրջ մտահոգություններ ունենք այն անձանց նկատմամբ, ովքեր դիվանագետ չեն»:
«Մենք բոլորս հույս ենք հայտնում մեր երկրների միջեւ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, սակայն հարաբերությունների բարելավումը պետք է հիմնված լինի փոփոխությունների եւ խնդիրների եւ հարցերի լուծման հիմքի վրա, որոնք հանգեցրել են այս իրավիճակին», - ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:




























