Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստան մատակարարումների հետ կապված խնդիրների ֆոնին հանձնարարել է ապրանքների սպառման նոր շուկաներ փնտրել, հաղորդում է «ԲելՏԱ»-ն:
«Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այլ շուկաներ փնտրեք: Եթե Ռուսաստանը մեզ չի հասկանում եւ չի ուզում հասկանալ, ինչ արած, կհանդիպենք նախագահի հետ երդմնակալության արարողակարգից հետո եւ մանրամասնորեն ու ամբողջությամբ կքննարկենք բոլոր հարցերը: Պետք է կողնորոշվել: Եթե նրանք որոշել են անհասկանալի պատճառներով մշտապես մեզ կռացնել, ապա մենք մեր երջանկությունն այլ տեղում կփնտրենք: Ուստի այլ շուկաներ փնտրեք: Չի կարելի անընդհատ մի շուկայում նստել»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաեւ ընդգծել է, որ բելառուսական կողմը որեւէ վատ բան չի արտահանում Ռուսաստան: «Տա Աստված, ինչպես ասում են հենց ստուգողները, որպեսզի Ռուսաստանում ամեն ինչ լինի այնպես, ինչպես Բելառուսում է: Ուստի մենք այս տարի կկողմնորոշվենք: Ինչու՞ ենք մենք մլավ գործ անում եւ մշապես ծնկի իջած մնում»,- ասել է Լուկաշենկոն:



























