Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի քույրը՝ Վերան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է քրոջ կալանավորման եւ քրեական հետապնդման գործի հարցում միջազգային հսկողություն սահմանել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ 

«Խնդրում եմ Ձեզ ապահովել կայուն միջազգային վերահսկողություն քրոջս հետապնդման շուրջ ստեղծված իրավիճակի վրա, բացառելու համար մարդու իրավունքների խախտումներն ու քաղաքական համոզմունքների համար ճնշումները»,–հայտարարել է նա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նադեժդա Սավչենկոյի վիճակը կտրուկ վատթարացել է։ 

Մարտի 23-ին Սավչենկոն՝  ի պատասխան կալանավորման դատարանի որոշման, հացադուլ էր հայտարարել։ Մարտի 29-ին դատարանը քննել է վերաքննիչ հայցը եւ վճռել է պատգամավորի կալանքի որոշումը անփոփոխ թողնել։