Հունվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 18-ամյա Մանուկ Ղ.-ին, ով խոստովանել է, որ հունվարի 5-ի գիշերը 21-ամյա Մերուժան Ա.-ի հետ կտրել են Շերամի Սեբաստիայի փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութի մուտքի ճաղավանդակը, կոտրել դռան ապակին եւ խանութից գողացել «Սամսունգ», «Սպայդերմեն» բջջային հեռախոսներ ու համակարգչի «ԼG» մոնիտոր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մանուկ Ղ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























