Ռազմահայրենասիրական կրթությունը պետք է պարտադիր լինի Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարություններին կից համատեղ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, Երեւանի թիվ 120 դպրոցի զինղեկ, գնդապետ Սամվել Վանեսյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ իրենց դիրքերն առավելագույնս պահում էին ոչ թե սպաները, այլ սովորական զինվորները, ինչը երիտասարդների բարձր հայրենասիրության ցուցանիշն է: «18-20 տարեկան տղաները՝ փաստացիորեն երեխաներ, պահում էին իրենց վստահված դիրքերը: Սպայական կազմը եւ ղեկավարություննն այդ պահին չկարողացան նրանց օգոնություն ցուցաբերել, քանի որ զորամասերը թշնամու հարվածի տակ էին», - ասաց Վանեսյանը:
Ընդ որում, նա հավելեց, որ երիտասարդ տղամարդկանց արդեն պատրաստված է պետք բանակ ուղարկել, որպեսզի նրանք իմանան, թե ինչի հետ կարող են բախվել:
Գնդապետը չմոռացավ նաեւ աղջիկների մասին: Նա առաջարկեց, որպեսզի Հայաստանում աղջիկները, ինչպես Իսրայելում է, եւս ծառայեն բանակում, հատկապես այն դեպքում, «երբ նրանցից շատերը ցանկանում են այնտեղ հայտնվել»:



























