Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանները հերթական խոշոր դրամական փոխհատուցման հայցն են ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի փաստաբանները նախագահին վիրավորելու մեղադրանքով 500 հազար լիրայի (125հազար դոլար) բարոյական փոխհատուցման հայց են ներկայացրել Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։

Հայցը ներկայացվել է Քեմալ Քըլչդարօղլուի կողմից նախագահ Էրդողանին հայրենիքի դավաճան անվանելու համար։