Հարավային Կորեայի դատարանը նախկին նախագահ Պակ Կին Հեին 24 տարվա ազատազրկման է դատապարտել կոռուպցիոն սկանդալի հետ կապված, գրում է AP–ն։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել իշխանության չարաշահման մեջ։
Պակը, որը կալանավորվել էր նախորդ տարվա մարտին, հրաժարվել է ներկա գտնվել դատական ննիստերին՝ հիմնավորելով դա իր հիվանդությամբ։
Նա հրաժարական է ներկայացրել նախորդ տարվա սկզբին` հրաժարականի պահանջով բողոքի ցույցերից հետո։




























