«Դովլաթով» ֆիլմի հեղինակ Գերման կրտսերը պատմել է, որ ֆիլմի նկարահանման համար միջոցները խումբը ստացել է ամենատարբեր աղբյուրներից: Եղել են արտասահմանյան ներդրումներ, Մշակույթի նախարարության դրամաշնորհները, նախագծին աջակցել է Ռուսասատանի Առաջին ալիքը եւ անգամ ապագա հանդիսատեսը:
«Մենք մի պահ մտածում էինք քրաուդֆանդինգի մասին, բայց առանց դրա գլուխ հանեցինք, սակայն այն որոշակի օգուտ տվեց: Եթե ուզում ենք պատմական ֆիլմ նկարել, այն միեւնույն է իր արժեքն ունի: Քրաուդֆանդինգն այստեղ չի օգնի: Այն առավելագույնը բյուջեի 15 տոկոսը կարող է հավաքել», — խոստովանել է նա, հաղորդում է 78.ru-ն:
Ռեժիսորը դեռ չի շտապում խոսել ֆիլմի հաջողության մասին:
Այնուամենայնիվ հիշեցնենք, որ «Դովլաթով» ֆիլմը Գերման կրտսերի ֆիլմերի շրջանում ռեկորդ է գրանցել:
« «Դովլաթովը» օգուտ չբերեց: Մենք իհարկե ինչ-որ բան կաշխատենք, բայց դեռ ոչինչ չգիտենք: Ֆիլմը կցուադրեն Չինաստանում, իսկ շուտով Իրանում», — ասում է ֆիլմի հեղինակը:
«Դովլաթովի» շնորհանդեսը տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնում: Այն երկու մրցանակի է արժանացել:




























