Իսրայելի ավիացիան գրոհել է Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ շարժման օբյեկտի վրա՝ խմբի գրոհայինների սահմանը հատելու փորձից հետո, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Իսրայելի բանակի հաղորդագրությունը:
«Ապրիլի 9-ին Իսրայելի ՌՕՈՒ-ն գրոհել է ռազմական օբյեկտի վրա, որը Գազայի հատվածում պատկանում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գրոհը կատարվել է ի պատասխան սահմանի ապօրինի հատման եւ պայթուցիկ տեղադրելու փորձի:
Իսրայելն ապրիլի 8-ին արգելել է Գազայի հատված անվադողերի տեղափոխումը: Այս որոշումն ընդունվել է, երբ բողոքողները սկսել են այրել անվադողերը՝ սահմանի երկայնքով տեղակայված իսրայելցի դիպուկահարների համար ծխի վարագույր ստեղծելու համար:




























