ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Այս մասին հայտարարել է անձամբ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ վարչակազմը պարբերաբար կապ է հաստատում  Հյուսիսային Կորեայի հետ եւ հանդիպումը կկայանա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: «Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ հարգանք կցուցաբերեն, եւ  հուսով ենք, որ մենք կկարողանանք համաձայնագիր կնքել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման մասին», - ասել է Թրամփը: