Հունվարի 13-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրամիջոց պատրաստելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող մի ավտոտնակից բերման են ենթարկել 46-ամյա Ստեփան Ք.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ ավտոտնակից հայտնաբերվել է պլաստմասե 1 տարա՝  մածուցիկ նստվածքով, 1 շիշ՝ 300 մլ լուծույթով, 5 մլգ  ներարկիչ` 4.7 մլ լուծույթով:

Ստեփան Ք.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ տարաների պարունակությունը` «Սեդալգին-նեո» թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ, որոնք պատրաստել է իր օգտագործման համար: 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: